07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մութ ու կասկածելի. Հայկական Ժամանակ

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը արդեն մի թանի օր է չի երեում կառավարական «օլիմպում»։ Այս իրավիճակը գործարար աշխարհում կապվում է վերջին օրերին մեծ մասսայականություն ձեռք բերած հայտնի բաց «աուդիոնամակի» հայտնվելու հետ:

Խոսքը համացանցում հայտնված այն ձայնագրության մասին է, որում «մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցների» անունից ուղղակի մեղադրանքներ են ներկայացվել Գագիկ Խաչատրյանին, նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին եւ նրանց հետ կապված մի քանի այլ անձանց «հանցավոր խումբ» ստեղծելու եւ պետական միջոցները յուրացնելու վերաբերյալ։

Իրականում Գագիկ Խաչատրյանը մեկնել է գործուղման Հարավային Կորեա։ Նշենք, որ ֆիննախարարին եւ Հարավային Կորեային կապու մեն «ջերմ» եւ «գործնական» հարաբերություններ։ Տխրահռչակ «նոր սերնդի ՀԴՄ»–ները, որոնք ներկայումս ներդրվում են Հայաստանում, արտադրված են հենց Հարավային Կորեայում, եւ դրանց ձեռք բերման մութ ու կասկածելի գործարքի արդյունքում մեր գործարարները ու պետբյուջեն արդեն մի քանի տասնյակ միլիոն դոլար են ծախսել եւ դեռ ծախսելու են։ Ի դեպ, ինչպես հաղորդում է armtimes.com կայքը, ՀՀ դատախազությունը «ընթացք է տվել» վերը նշված աուդիոնամակին եւ ուղարկել այն ազգային անվտանգության ծառայություն։

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ