03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Անցկացվելու է «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը

Մարտի 31-ից ապրիլի 23-ը Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում անցկացվելու է «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին մասնակցելու է նաև ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը: Զորավարժությանը նախատեսվում է շուրջ 18 երկրների ընդհանուր թվով մինչև 5,000 զինծառայողների մասնակցություն:

Նշված զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովելու է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն: Բացազատվելու ու գործարկվելու է ՀՀ զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը: Հոսպիտալը և դրա անձնակազմն արդեն ժամանել են Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և ակտիվորեն ներգրավված են զորավարժության նախապատրաստական աշխատանքներում:

Նշված զորավարժությունը, միջազգային առաքելություններին  2-րդ մակարդակի բժշկական հոսպիտալ տրամադրելու վերաբերյալ 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովի ընթացքում ՀՀ ստանձնած պարտավորությունների իրականացման  նախապատրաստական փուլի հիմնաքարարերից մեկն է հանդիսանալու:

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ