18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետի հետ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Մոսկվա կատարած այցի շրջանակներում շարունակվել են երկկողմ հանդիպումները:

ՌԴ Կառավարությունում տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ: Քննարկվեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերական ոլորտներում համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Ռոգոզինը մտքեր փոխանակեցին անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում` տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Այնուհետև տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՌԴ պետական ռեզերվների գործակալության ղեկավար Դմիտրի Գոգինի հետ: Նշված հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ տարածքում պետական ռեզերվների հայ-ռուսական համատեղ հատուկ ենթակառուցվածքի ստեղծման վերաբերյալ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի վերջին պաշտոնական հանդիպումը ՌԴ պետական սահմանի կահավորման դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի հետ էր: Արթուր Բաղդասարյանը և Դմիտրի Բեզդելովը քննարկեցին Հայաստանում ՌԴ գործակալության ներկայացուցչության բացման հարցը, որի լուծումը մեծապես կնպաստի ՀՀ պետական սահմանի հայ-թուրքական և հայ-իրանական հատվածների պահպանման համակարգերի վերազինման և արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ