28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ պատգամավորը մեջլիսի օրակարգ է բերել Սբ. Կիրակոս եկեղեցու պետականացման հարցը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ -TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսի օրակարգ է բերել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման խնդիրը: Թուրքական ընդդիմադիր «T24» կայքի համաձայն՝  ընդդիմադիր «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ Փայլանը թեմայի վերաբերյալ իր գրավոր հարցերն ուղղել է վարչապետ Դավութօղլուին: Նա մասնավորապես պահանջել է պատասխանել հետևյալ հարցերին.

1. Ի՞նչ հիմնավորում ունի Դիարբեքիրի Սուր շրջանի վերաբերյալ ընդունված «հապճեպ պետականացման» որոշումը:

2. Ի՞նչ է տեղի ունենալու պետականացման ենթակա տարածքների հետ:

3. Սուր շրջանում բնակվող քաղաքացիների սեփականության իրավունքը ինչպե՞ս է պաշտպանվելու:

4. Արդյո՞ք ճիշտ է այն լուրը, որ պետականացման ենթակա վայրերի թվին են պատկանում նաև հայկական և ասորական հիմնադրամներին պատկանող և անգնահատելի հոգևոր արժեք ներկայացնող Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, Մար Պետյուն քաղդեական եկեղեցին, ասորական Մարիամ Աստվածածին և Բողոքական եկեղեցին:

5. Խնդրո առարկա կառույցները, որոնց վերաբերյալ պետականացման որոշում է կայացվել, ի՞նչ չափանիշների համաձայն են դասվել կառավարության որոշման մեջ նշված  «ռիսկային տարածքների» թվին:

6. Արդյո՞ք հասարակությանը ներկայացվելու են այն փաստաթղթերն ու հաշվետվությունները, որոնց համաձայն խնդրո առարկա եկեղեցիները դասվել են «ռիսկային տարածքների» թվին:

7. Ի՞նչ է լինելու խնդրո առարկա եկեղեցիների պետականացման արդյունքում: Ի՞նչ նպատակի են ծառայելու այս կառուցները այսուհետև:

8. Արդյո՞ք կարծում եք, որ փոքրամասնությունների հիմնադրամներին պատկանող եկեղեցիների և անշարժ գույքի պետականացումը համապատասխանում է ներքին օրենսդրությանն ու Լոզանի պայմանագրին:

9. Որպես մի կառավարություն, որը պարտավորվել  էր վերադրաձնել փոքրամասնություններին պատկանող ողջ գույքը, արդյոք չե՞ք կարծում, որ այս քայլը հակասում է ձեր նախկին քաղաքականությանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ