24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արդեն ծրագրված ահաբեկչությունը գրեթե անհնար է կանխել

Վերջին շրջանում եվրոպական մի շարք քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը թեեւ աշխարհը կապում է  փախստականների ճգնաժամի եւ անվտանգության համակարգի թերացման հետ, սակայն պատճառն ավելի խորն է։

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արեւելագետ Սուրեն Մանուկյանը։ Նա նշեց, որ նախկինում էլ ահաբեկչական ակտեր տեղի են ունեցել, թեեւ միգրացիոն ճգնաժամ չկար։

Նա նշեց, որ անվտանգության ոչ մի համակարգ ի վիճակի չէ կանխել ահաբեկչությունը, որն արդեն ծրագրված է։

«Եթե որպես ահաբեկչության վայր է ընտրվել Բրյուսելը, գրեթե անհնար է այն կանխել։ Կարծում եմ, որ Եվրոպայի անվտանգության համակարգը նորմալ գործում է։ Այստեղ դեր է խաղացել փախստականների ճգնաժամը։ Այդուհանդերձ պարզ է մեկ բան. օդանավակայանը՝ որպես ռազմավարական օբյեկտ, պետք է ավելի խիստ հսկողության տակ լինի»,- ասաց Մանուկյանը։

Արեւելագետի կարծքով՝ առավել լուրջ պատճառ է քաղաքակիրթ եւ գաղափարական բախումը։ Այլ արժեքներ կրող մարդիկ գալիս են Եվրոպա ու փորձում թելադրել իրենց արժեքային համակարգը։

«Հենց այդ բախումն էլ հանգեցնում է Եվրոպայում նման դրսեւորումների»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ