24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հարամողների եւ հարամվողների համար խիստ օրակարգային է Մարտի 1-ը. Իրատես de facto

Ընդդիմությունը, մասնավորապես, Նոր Հայաստանը ուղղակի այն դեպքն է, երբ հայտնի անեկդոտում փոսի մեջ ընկածն ասում է` էս մի ան-գամ էլ եմ փորձում, թե չհաջողվեց փոսից դուրս գալ, ուղիղ տուն եմ գնալու: Ահա և անհիշելի ժամանակներից Ազատության հրապարակում անթեղված Նոր Հայաստանը` յուր հարգարժան Ժիրայր Սէֆիլյանով ու մյուսներով ճանապարհային երրորդ քարտեզ է ներկայացրել … տուն գնալու: Ոuրիշ էլ ի՞նչ կերպ բնորոշես այն, եթե ցայս եղած պայքարի քարտեզը բացառապես այդ մասին է հավաստել: Ասում եք` աչալուրջ եղիր և լուրջ հաշվի՞ր: Փորձենք:

Բայց մինչ այդ պատասխանենք հետևյալ հարցին. ձմռան ցրտին-սառնամանիքին, անձրևին ու արևին Ազատության հրապարակում ինչո՞ւ էր համառորեն վրան խփել Նոր Հայաստանը և աչքն ո՞ւմ ճամփին էր պահում: Ո՞վ էր նրան ասել` դարդ մի անի, գարուն կգա, կբացվի վարդը: Չմարգարեանանք անուններ տալով, սակայն հասկանանք, որ ինչ-որ մեկի քարտեզում նրանց այնտեղ պահելու, ընդդիմության առանցք դարձնելու լուրջ նախագիծ կար: Եվ եթե դեպի լուսին նրանց երրորդ թռիչքը համադրենք Վարդան Օսկանյանի կուսակցություն ստեղծելու, ինչpես նաև վերջինիս արած հայտարարությանը, որ ձեռնոց է նետելու բոլորին, և, որ պետք է լայն համախմբում ստեղծել` նետած ձեռնոցի հաջողության համար, հասկանալի է դառնում, թե ինչու է անտես ձեռքը փորձում կրկին աշխուժացնել քաղաքական դաշտը:

Պատահական չէ, որ կրկին աշխուժացել է գենդերը գերակտիվ կանայք կրկին սկսել են ավանդական ցույցերը` քաղբանտարկյալների, առաջիկայում, կարծում ենք, նաև այլ օրակարգերով, ֆլեշ-մոբերն են իրենց զգալ տալիս: ՙՆոր Հայաստանը՚ խոսել է անհնազանդությունների նոր բլոկի մասին: Խորհրդարանում ընդդիմության արթուն զավակ Լևոն Զուրաբյանը դեմագոգիան համադրում է քաղաքական դիվիդիեր պոկելու մարտավարության հետ: Եվ այդպես շարունակ: Ասել է` տարբեր կողմերից գալիս են` միավորվելու մեկ նպատակի շուրջ: Սակայն բուն նպատակն ու գործիքն ամենևին չեն լինելու ընդդիմադիր ուժերի միախմբումն ու Ազատության հրապարակը:

Անտեs ձեռքը գիտե, որ դա անհնար գործընթաց է, և ցանկացած պահի իշխանությունն այդ ավազաբլուրը քամուն կտա, ուստի հույսը դրել է հայտնի քաղտեխնոլոգիաների, ոչ թե մարդկանց վրա։ Ոu, թարսի պես, կրկին ասոցիացիա է առաջանում փոսն ընկած մարդու տուն գնալու անեկդոտի հետ, որովհետև քաղտեխնոլոգիաների առումով ևս մինչ այժմ եղել է…  տուն գնալու վերջնահաշիվ:

Բայց չասեք` երբեք, որովհետև քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Այնուհանդերձ, պետք է հասկանալ, որ իշխանությունները երբեք սարերի հետևում քնած չեն: Նախ` ակնառու է, նրանք փորձում են ունենալ փոքրիշատe օրինակելի ընտրական օրենսգիրք և որոշակի քաղաքական կամք են դրսևորում` ընդդիմության, հասարակական սեկտորի առաջարկներին կառուցողական մոտեցում հանդես բերելու հարցում:

Չնայած դա անում են ոչ թե ընդդիմության ու քաղաքացիական հասարակության սիրուն աչքերի, այլ` միջազգային հանրության, ԵԱՀԿ-ԺՀՄԻԳԻ գորովագթությանն արժանանալու և բարի կամք ցուցանելու համար: Ընդ որում, հավաստենք, որ Ընտրական օրենսգիրքը, ինչպես սահմանադրական փոփոխությունների պարագայում եղավ, հարգարժան ԱԺ-ում իշխանությունն անցկացնելու է ոչ թե մի կերպ, այլ խիստ որակյալ մեծամասնությամբ:

Ոuստի, բացառելով գրեթե ֆորս մաժորի հնարավորությունն առաջիկայում, այնուհանդերձ, արձանագրենք, որ քաղտեխնոլոգիաների մասով իշխանությունը կունենա շատ լուրջ գլխացավ: Ընդ որում, պետք չէ բացառել նաև գետը, որով մեկ անգամ անցել են թե ընդդիմությունը, թե իշխանությունը: Հարամելու: Հարամվելու: Ամենն ու ամենքին: Մարտի 1-ի օրինակով: Ահա ինչու` թե հարամողների, թե հարամվողների համար այսօր կրկին խիստ օրակարգային է դարձել Մարտի 1-ը: Ու այստեղ մտածելու բան իսկապես կա:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ