12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Պաշտպանության նախարարը սահմանագոտում է

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Շրջայցի նպատակն էր տեղում դիտարկել զինվորական ծառայության կազմակերպման պայմանները, ծանոթանալ սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ստուգել նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է մարտական հենակետերում, ծանոթացել է ինժեներական և ամրաշինական կառույցների վիճակին, ընթացիկ աշխատանքներին, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով:

Զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից հրամանատարական կազմին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականեր՝ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև մարտի 21-ին մեկնարկած զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքների շրջանակում բացազատված վրանային ավանում, լսել է բանակային զորամիավորումների հրամանատարական կազմի ներկայացուցիչների զեկույցներն ու առաջարկները:

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ