16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Անիի համար աջակցություն է անհրաժեշտ. «Ակօս»

Անիի ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառելուն ուղղված աշխատանքներն արդեն 15 տարի շարունակ հետազոտող, գրող Վեդաթ Աքչագյոզը վստահ է, որ Անիի շրջակայքում գտնված 26 եկեղեցիների, Անիի հնավայրը մեկ այլ երես էլ ունի։

«Ակօս» թերթի հետ զրույցում հետազոտողն ասել է. «Հավատում ենք, ու փորձում ենք լույս սփռել դրա վրա: Երկար տարիներ է՝ աշխատում եմ այս նախագծի վրա, ու հասկացել եմ, որ մինչ այժմ Անիի ավերակների միայն 35 տոկոսն է ուսումնասիրվել։ Անիի Դեյիրմենլեր շրջանը դեռ շատ չբացահայտված կողմեր ունի։ Իմ նկարահանած փաստագրական ֆիլմն ու փաստաթղթերը զեկույցի տեսքով ներկայացրել ենք Կարսի Մշակույթի ու արվեստի միությանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյաներին»:

Վերջինս նաեւ շեշտել է, որ ուսումնասիրությունների համար անհրաժեշտ միջոցների բացակայությունից՝ հայտնելով, որ անհրաժեշտ 1 մլն 400 հազար լիրայի փոխարեն թուրքական կառավարությունից ընդամենը 200 հազար է ստացել։

«Անիի շրջակայքում գտնվող Աքաքայից մինչև Քոզլուք հասնող շրջանում գտնվող 26 եկեղեցիները, Անին այլ կողմ էլ ունեն։ Դրան հավատում ենք և ցանկանում ենք լույս սփռել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ այդ նախագիծը շատ արժեքավոր է համարել ու աջակցել է։ Ես էլ, տեսախցիկը ձեռքիս, սիրողական մակարդակով ցանկանում եմ մարդկությանը լսելի դարձնել այս ժառանգության մասին»,-ասել է գրող Աքչագյոզը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ