01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ժամանակավորապես դադարեցվում է Գորիսի ոստիկանապետի լիազորությունները

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան հանրագրում գրառում է արել, ըստ որի ՀՀ  ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մինչև  ծառայողական  քննության  ավարտը ժամանակավորապես  դադարեցվել է ՀՀ ոստիկանության  Սյունիքի մարզային  վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները:

Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարվածՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը: Նշենք, որ ծառայողական քննությունը հարուցվել էր օրերս Գորիսում ոստիկանության բաժնի պետի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստի առթիվ:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ