23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրությունը

 

Մարտի 20-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց «Ագորա-Ջորջիա» հասարակական կազմակերպության «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտո-տարեգրություն» նախագծով լուսանկարային աշխատանքների ցուցադրությունը: Թբիլիսահայերին ներկայացվեց ճանաչված ֆոտոնկարիչ Յուրի Ակուլյանի կողմից նկարահանված վերջին 15 տարում թբիլիսահայ համայնքային կյանքն արտացոլող 50 նկար: Ցուցադրված լուսանկարները արտացոլում են համայնքի հասարակական և մշակութային կյանքում ավանդ ունեցած անհատներին և իրադարձությունները: Ցուցահանդեսն իր ներկայությամբ պատվել էր Անդրկովկասի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու Առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն:

Բացելով ցուցահանդեսը, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը ներկաներին շնորհավորեց Ծաղկազարդի Սուրբ տոնի առիթով, բարեմաղթելով առաջընթաց և նորանոր բարձունքների նվաճում : Նա գնահատանքի խոսքեր ուղղեց ֆոտո-նկարիչ Յուրի Ակուլյանին, ով մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում հավաքագրել է 65 հազարի հասնող լուսանկար, ստեղծելով համայնքի պատմության վերջին երկու տասնամյակի փաստագրությունը:

Նախագծի հեղինակ Վիկտորյա Մաքսոևան կարևորեց թբիլիսյան հայերի ժամանակակից պատմության էջերը ցուցադրելով, հայ համանքի կյանքը համայն հայությանը ճանաչելի դարձնելու նպատակը: Բանախոսը շնորհակալության խոսքեր ուղղեց «Հորիզոն» Եվրոպական հիմնադրամին և «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնին նախագծի հովանավորության համար, երախտագիտություն հայտնեց կազմակերպության գործընկեր 2011-2014 թվականներին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի նախագծի իրականացման գործում ունեցած ներդրումը, որի արդյունքում ցուցահանդեսն առաջին անգամ ցուցադրվեց Երևանի «Թբիլիսո» ռեստորանային համալիրում և արժանացավ մեծ արձագանքի:

Ցուցահանդեսը տեսանելի է դարձնում համայնքային գործունեությունը, սակայն ընդամենը 50 նկարով ցույց տալ այն հսկայական աշխատանքը, որ ներկայումս ծավալվում է Թբիլիսիում՝ ի դեմս հայկական պետական կառույցների, Հայոց Եկեղեցու, հասարակական բազում կազմակերպությունների, իհարկե անհնար է: Ուստի նման միջոցառումները, որոնք ժամանակ առ ժամանակ թբիլիսահայությանը ցույց կտան կատարվածը և ապագայի տեսլականը, պետք է դառնան շարունակական և ավելի լայնահուն- այս էր բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի, լուսանկարիչ Ռուբեն Ռուխկյանի, լրագրող Սուսաննա Խաչատրյանի ելույթների հիմնական իմաստը:

Առաջարկություն արվեց սկզբնական փուլում «Հայարտուն» կենտրոնի, իսկ այնուհետև ողջ համայնքի տարեգրությունն արտացոլող ալբոմ կազմելու մասին:

Ցուցահանդեսը կշարունակվի երկու շաբաթ:

33

44

22

55

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ