22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Զենքի թույլտվության նոր կարգ կա

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի՝ մարտի 1-ի հրամանով հաստատվել է ՀՀ քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական կարգը: Ըստ այս կարգի հավելվածի՝ ՀՀ քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար եզրակացություն տրամադրելու նպատակով անձիք պետք է ստուգվեն այն պոլիկլինիկաներում, որտեղ գրանցված են:

Այն դեպքում, երբ նշյալ այդ պոլիկլինկան չի իրականացնում հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում, քաղաքացիները պոլիկլինիկա են ներկայացնում տվյալ տարածքի բժշկական հաստատության կողմից տրված փաստաթուղթը: Պոլիկլինիկայում քաղաքացիները պետք է ներկայացնեն վերոնշյալ փաստաթուղթը, անձնագիր և նույնականացման քարտ: Բժշկական ստուգումն իրականացվում է տվյալ պոլիկլինիկայի տնօրենի հրամանով ստեղծված մշտակպես գործող բժշկական հանձնաժողովի կողմից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ