27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ստորագրել է հրամանագիր ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ելնելով իրավունքի գերակայության եւ ժողովրդաիշխանության սկզբունքների իրացման կառուցակարգերը բարելավելու, իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից ու հաշվի առնելով ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ու արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի առաջարկը եւ ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 10-րդ կետով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 21-ին, ստորագրել է հրամանագիր ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին:

Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:

Հրամանագրի համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովին հանձնարարվել է մինչեւ 2016 թվականի մայիսի 1-ը նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը եւ հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 10-ը, մշակել եւ նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ