16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բաց երկնքի քաղաքականությունը արդյունքներ է տալիս

Հայաստանում հայտարարված բաց երկնքի քաղաքականությունը որոշակի արդյունքներ է տալիս, իսկ երկրի հասնելիությունը շատ կարևոր է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:

Այսօր քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը` հավելելով, որ երկրի հասանելիությունը կարևոր հարց է. «Տրանսպորտը, այդ թվում` ավիացիան և զբոսաշրջությունը, փոխկապակցված են, առանց տրանսպորտի մատչելիության ցանկալի մակարդակ չի ապահովվի»:

Զբոսաշրջության ցուցանիշներին անրադառնալով Ապրեսյանը նշել է, որ 2015 թվականին 2014-ի համեմատ Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը նվազել է 1 տոկոսով` կազմելով 1 մլն 192 հազար, որը պայմանավորված է եղել ՌԴ-ի զբոսաշրջիկների թվի կրճատմամբ. «ՌԴ-ից 2015 թվականին, ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված, արտագնա զբոսաշրջությունը նվազել է, և դա ոչ միայն Հայաստանի ուղղությամբ է: Դրանից բացի, դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի չնչին նվազում է գրանցվել Ֆրանսիայից, Իտալիայից, Վրաստանից: Փոխարենն աճ է գրանցվել այլ շուկաներից` Իրանից, Արաբական Միացյալ էմիրություներից, Գերմանիայից, Ավստալիայից, Իրաքից»:

Անրադառնալով ենթակառուցվածքներին Մ. Ապրեսյանը նկատել եւ եւ որգեւորությամբ նշել է, որ անցնող տարում Հայաստանում 4 նոր հյուրանոց է բացվել` 2-ը Երևանում, 2-ը` Ջերմուկում, Հաղպատում:

Տիգրան Աչոյանի («Ավիատրանս» ընկերության գլխավոր տնօրեն) կարծիքով` բաց երկնքի քաղաքականության մասին հայտարարելը դեռ չի նշանակում, որ բոլորը վազելով գալու են և Հայաստանում չվերթներ են իրականացնելու. «Այն ավիաընկերությունները, որոնք շահ են տեսնում մեր շուկայում, կարող են գալ մասնակցել: Որոշակի տեղաշարժ ենք նկատում, բայց ինչպես գիտենք մեր ավիաշուկայում Երևան-Մոսկվա երթուղին գերակա դիրք ունի: Այստեղ տեսնում ենք հետաքրքրված ավիաընկերությունների թվի ավելացում: Եվ ակտիվ շրջանում ավիաընկերություններն օրական 10-11 չվերթ են իրականացնում: Այս մրցակցությունն էլ բերեց նրան, որ այդ երթուղիով ունենք տոմսերի արժեքների կայուն անկում»:

Բանախոսը նաեւ հիշեցրել է, որ  անկախությունից հետո հայաստանյան ավիաշուկան ունեցել է աշխարհում տարածված մոդելները: Նախ Հայաստանն ունեցավ պետական մասնակցությամբ ընկերություն: Երկրորդ մոդելն այն է, որ գործում է ոչ պետական ավիաընկերություն, բայց օգտվում է պետական հովանավորչությունից, ինչպես «Արմավիա»-ն էր: Եվ երրորդ մոդելը` բաց երկնքի քաղաքականությունն է, որով փորձ է արվում ավիաշուկայում իրավիճակը բարելավել:

«Այսօր շուկա է փորձում մտնել «Արմենիա» ավիաընկերությունը: Ասեմ, որ դժվար է նման իրավիճակում, սահմանափակ հնարավորություններով շուկայում մասնավոր ընկերությանն աշխատելը: Ի դեպ, ավիաընկերության սնանկ ճանաչելը միայն Հայաստանին չէ բնորոշ: Միշտ Վրաստանի օրինակն ենք բերում, բայց 1991-2015 թվականների ընթացքում այնտեղ 7 ավիաընկերություն է սնանկ ճանաչվել: Նույնն այսօր է, աշխարհում բազմաթիվ հայտնի ավիաընկերություններ սնանկացման եզրին են»,- եզրափակել է Տ. Աչոյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ