25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընդլայնվեց մատչելի պայմաններով բնակարաններ ձեռք բերող երիտասարդ ընտանիքների շրջանակը

Այսօր կառավարությունը փոփոխություններ և լրացում կատարեց նախկինում ընդունված որոշման մեջ, ընդլայնելով «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարանե պետական ծրագրով ընդգրկվող բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների շրջանակը և վերջիններիս մատչելի պայմաններով տրամադրվող հիփոթեքային վարկերի ծավալները:

 

Մասնավորապես՝ ավելացել է Ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը. ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմը ներկայիս 60 տարեկանից դարձել 65 տարեկան: Վերջինս հնարավորություն կընձեռի Ծրագրում ընդգրկելու ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների:

 

Ավելացել է նաև Ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների առավելագույն արժեքը՝ ներկայիս 16 մլն ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 25 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն կընձեռի Ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն: Նվազեցվել է Երևան քաղաքում տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը և սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով: Նշված հնարավորությունը գործող Ծրագրով առկա էր միայն ՀՀ մարզերում ձեռբերվող բնակելի տան կամ բնակարանի համար տրամադրվող հիփոթեքային վարկերի գծով:

 

Ավելացվել է ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես, ներկայիս 11,2 մլն ՀՀ դրամը առաջարկվում է դարձնել 17,5 մլն ՀՀ դրամ (ձեռք բերվող բնակարանի արժեքի 70%-ը), ինչը հնարավորություն կընձեռի Ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:

Նշված փոփոխությունները հնարավորություն կընձեռեն ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքներին լուծել բնակարանային խնդիր, ինչն իր հերթին կնպաստի ժողովրդագրական խնդիրների լուծմանը:

 

Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանեց աղետի գոտում պետական աջակցությամբ կառուցված և հատկացված բնակարանների նկատմամբ  բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման համար վերջնաժամկետը:

 

Աղետի գոտու քաղաքային բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների նկատմամբ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքով ձևավորվել է սեփականության իրավունքով բնակարաններով ապահովելու պետական պարտավորություն և այդ պարտավորությունը պատշաճ կատարված կարող է համարվել միայն հատկացված բնակարանների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի գրանցման փաստով:

 

Ծրագրի շրջանակներում Գյումրի և Սպիտակ քաղաքներում կառուցվել և հատկացվել են 2990 բնակարան, որից 19.02.2016 դրությամբ կնքվել է ընդամենը 2117 բնակարանի նվիրատվության պայմանագրերը: Դեռևս խնդիր է մնում ապահովել մնացած 873 բնակարանի նվիրատվության պայմանագրերի կնքման և արդյունքում այդ բնակարանների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի գրանցման գործընթացը:

 

Խնդիրը նրանում է, որ բնակարան ստացած ընտանիքները հիմնականում չեն կատարում իրենց կողմից զբաղեցված ժամանակավոր կացարանի ազատման հանդիպական պարտավորությունը, նվիրատվության պայմանագրերի կնքման ժամանակ նոտարական գրասենյակում չեն ապահովում իրենց ընտանիքի անդամների օրինական ներկայացուցչությունը, բնակարանը ստանալուց հետո իրենց ընտանիքի կազմում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված՝ վիճարկում են հատկացված բնակարանի չափը կամ ժամանակավոր կացարանի ազատման անհրաժեշտությունը, ինչն էլ  անհնար է դարձնում պետության կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը ողջամիտ ժամկետում:

 

Այդ իսկ պատճառով հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետի սահմանումը անհրաժեշտություն է, ինչն կնպաստի այդ բնակարանների մասով գույքահարկերի հավաքագրմանը, իսկ բազմաբնակարան շենքերի մասով նաև այդ շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարմանը:

Վերջնաժամկետ սահմանվեց ընփացիկ տարվա դեկտեմբերի 1-ը, որից հետո պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված և այդ բնակարանները կնվիրաբերվեն համապատասխանաբար Գյումրու և Սպիտակի քաղաքային համայնքներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ