28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անկարայի ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի ազատության բազեները»

Մարտի 13-ին  Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «haberler» լրատվամիջոցի իրազեկմամբ` TAK-ը նման հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում: Այդ խմբավորումը համարվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) հարող թևերից մեկը:

Նշյալ հայտարարությունում հաստատվել է այն փաստը, որ ահաբեկչությունն իրականացրած կին մահապարտը Սեհեր Չալղա Դեմիրն է եղել:

Նշենք, որ  վերոնշյալ ահաբեկչական պայթյունի հետևանքով, ըստ պաշտոբական տվյալների զոհվել էր 37 մարդ: Ավելի վաղ`փետրվարի 17-ին Անկարայում կրկին ահաբեկչական գործողություն էր իրականացվել, որին զոհ էր գնացել 28 մարդ: Եվ դարձյալ TAK-ն էր ստացնեն գործողության պատասխանատվությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ