25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանը ճնշել է Ստեփան Դեմիրճյանին.Ժամանակ

«ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրություն է ուղարկել խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին՝ ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Սասուն Միքայելյանի կողմից ներկայացված մարդկանց՝ ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու վերաբերյալ:

Ի դեպ, ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորներից 3-ն արդեն իսկ կողմ էին արտահայտվել: Զուրաբյանի պատասխան նամակից, սակայն, ակնհայտ է, որ Ստեփան Դեմիրճյանը հետ է կանգնել տված համաձայնությունից:

Փաշինյանը բանակցել է նաեւ ՀԱԿ խմբակցության անդամ եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ, ով եւս չի առարկել, որ հանձնաժողովներում տեղերը տրվեն Սասուն Միքայելյանին:

Ամենայն հավանականությամբ, Դեմիրճյանի այս վարքագիծը խիստ զայրացրել է Լեւոն տեր-Պետրոսյանին, ով Ստեփան Դեմիրճյանին հրահանգել է հեռու մնալ Նիկոլ Փաշինյանից:

Դեմիրճյանը թերեւս ՀԱԿ անդամ չէ, եւ ֆորմալ առումով ՀԺԿ անվանումով կուսակցության նախագահն է, սակայն զրկված է ամեն տեսակ ինքնուրույնությունից եւ ամբողջապես գտնվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ազդեցության տակ: Բոլորի համար տեսանելի է, որ Դեմիրճյանն ամեն ինչ անում է Տեր-Պետրոսյանի ցուցումով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ