27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտի 1-ը բացահայտելու համար մի բան է պետք. Ժամանակ

Թերթի զրուցակիցը նախկին ԱԳ նախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն է: 

-Վարդան Օսկանյանը հայտարարեց կուսակցություն ստեղծելու մասին ու անդրադառնալով Մարտի 1-ին` նշեց, որ Մարտի 1-ի համար պատասխանատու է նախեւառաջ իշխանությունը ու ինքն էլ որպես այդ իշխանության մաս: Նա խորհուրդ տվեց նայել Մարտի 1-ի իր ասուլիսը, որտեղ անդրադառնում է Մարտի 1-ին եւ Ռ. Քոչարյանին փոխանցում իր խոսքերն այն մասին, որ պետք չէ դիմել ծայրահեղ միջոցների եւ այլն: Պրն. Արզումանյան, ընդհանուր առմամբ ինչ տպավորություն եք ստացել Վ. Օսկանյանի հայտարարությունից: 

-Նախ, որ կուսակցություն է ստեղծում դա միայն ողջունելի է` իր իրավունքն է: Ցանկացած ՀՀ քաղաքացի իրավունք ունի ստեղծել քաղաքական կուսակցություն, մասնավորապես Վարդան Օսկանյանը, որը ՀՀ քաղաքական դաշտում մեծ փորձ ու դերակատարություն է ունեցել: Կարծում եմ դա նաեւ կնպաստի քաղաքական դաշտի կայացմանը տարբեր ֆորմատներով համագործակցությանը եւ այլն:

Ինչ վերաբերում է կոնկրետ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հայտարարություններին, բավականին հետաքրքիր է, որ նորաստեղծ կուսակցությունը փորձելու է աջակցել Մարտիւ 1-ի ոճրագործության բացահայտմանը: Վստահ եմ, որ պրն. Օսկանյանը կարող է խորապես նպաստել Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը, բայց չեմ կարծում, որ դրա համար պետք էր կուսակցություն ստեղծել: Դրա համար բավարար է ընդամենը ցուցմունք տալ քննչական ծառայությունում եւ պատմել այն ամենը, ինչի մասին նա տեղյակ է կապված այդ դեպքերի հետ, եւ բացահայտումը չի ուշանա:

-Արդեն իսկ խոսվում է, որ այս նոր կուսակցության մեկնարկով կարծեք թե երկրորդ նախագահը նորից քաղաքականություն է վերադառնում: Ձեր կարծիքով Վարդան Օսկանյանը կարո՞ղ էր առանց Ռոբերտ Քոչարյանի նոր կուսակցություն ստեղծել, թե՞ պետք է ուղիղ կապ տեսնել` հաշվի առնելով նրանց շարունակվող շփումը: 

-Ես կնախընտրեի, որ այդ հարցը Վարդան Օսկանյանին տայիք: Այն, որ նրանք սերտորեն կապված են եւ նույն գաղափարախոսությունը, նույն թիմն են ներկայացնում, փաստ է, իսկ թե ինչպես կկատարվի այդ տարանջատումը, որի մասին խոսվում է, կտեսնենք, բայց նաեւ վստահ եմ, որ հասարակության, ժողովրդի , ընտրողների հիշողությունն այդքան կարճ չէ, որ միայն հայտարարություններին ունկնդրեն եւ մոռանան իրենց առօրյան, իրենց աչքերով տեսածը, մասնավորապես այն բոլոր ոճրագործությունները, որ կատարվել են այդ ընթացքում: Եւ եթե նման մոտեցում կա, որ Ռ. Քոչարյանը դեռեւս հույս ունի, որ հասարակությունը կարող է ներել իրեն ու թույլ տալ նորից վերադառնալ քաղաքականություն, ապա կապրենք կտեսնենք:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ