30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շատ վրացիներ թռչում են «Զվարթնոց»-ով. Ռուբեն Գրդզելյան

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը Ֆեսբուկյան իր հարթակում գրում է.

«Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանի օդանավակայաններով անցել է 255 հազար մարդ:

Սենց թիվ անկախության տարիներին առաջին երկու ամիսների համար դեռ չենք ունեցել:

Դրա պատճառը տոմսերի էժանություննա: Շատ վրացիներ Թիֆլիսից գալիս են «Զվարթնոց»-ով թռչեն, շատ ուղություններով Հայաստանից էժանա ստացվում: Դե, ներող, Եգիպտոսի համար՝ գնացեք Թիֆլիս, ստեղից Եգիպտոս չունենք»:

Հիշեցնենք, որ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո 2015 թվականին 2013-ի համեմատ թռիչքների հաճախականությունն աճել է 3 տոկոսով, ուղևորահոսքը` 11 տոկոսով:

Դեպի Երևան կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թիվը 21 է` 2015-ի դեկտեմբերի վերջի դրությամբ: Թիվը կհամարվի ևս մեկով` հայկական ավիացիոն շուկա «Արմենիա» ավիաընկերության մուտքով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ