24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Իքս» պահի Նիկոլը «կխփի». Իրատես de facto

Ներքաղաքական դաշտում բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում: ՀՀԿ-ՀՅԴ «ամուսնությունը» սկսել է շարժել բոլոր այսբերգները, սակայն ամենահետաքրքիրը, թերևս, կառավարությունում և ոստիկանական համակարգերում
տեղի ունեցողն է:

Չշտապենք այն անվանել բարեփոխումների լուրջ փաթեթ, սակայն, դատելով «կոնկուրենտ ֆիրմայի» արձագանքներից, հենց այդպես է որ կա, որովհետև բնական այդ «սելեկցիան» հանգեցնելու է տեսակի լուրջ պայքարի,
իսկ այդ պայքարում «կոնկուրենտի» համար անհասկանալի, անկանխատեսելի գործընթացներ են տեղի ունենում, ինչն էլ զրկում է վերջինիս ոչ միայն հարմարավետ դիրքավորվելու և նպատակային «խփելու» հնարավորությունից, այլև աչքառ է հանում միակ տեսանելի` «թիկունքից թխկացնելու» բերիայական գործելաոճը, ինչն էլ արդարացված չէ այն պարզ պատճառով, որ գործընթացը «բռնվել է գլխից», ինչպես երբևէ խոստացել էր:

Իսկ գլխին հասնելու համար ոչ միայն խելք, այլև լուրջ հնարավորություններ ու ռեսուրներ են պետք, որպիսիք` չիք:
Ու, ինչպես Վանոն կասեր, թողնենք «կոնկուրենտներին» իրենց «ախմախության հետ միայնակ», անցնենք առաջ:
Համարենք, որ իսկապես ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը կվերցնի ապագա պառլամենտի 54 տոկոսը, ինչի մասին իր հայտնի հարցազրույցում ակնարկել էր Սերժ Սարգսյանը, որպես ապագա մեծամասնության մոդել:

Դառնանք այսօրվա դեֆակտո երկրորդ ուժին: Այո, ԲՀԿ-ին, որը, եթե անկեղծ, և կա, և չկա: Քանզի գործընթացները, որոնք տեղի են ունենում այդ կուսակցությունում, դետոնատորային ներուժ ունեն` թե կուսակցությունն իսկապես երկրորդը դարձնելու նաև ապագա պառլամենտում և թե այնպես փսորելու, որ քիթն ու ականջն էլ չմնան: Այս պահին այնտեղ այսբերգային զարգացումներ են: Ռեալպոլիտիկի հատվածն այն է, որ կուսակցությունը քանդման երկրորդ պտույտն է կատարում: Ընդ որում, առաջին` համատիեզերական պտույտի համեմատ, երբ կուսակցությունը կորցրեց իր նույնքան «տիեզերական» լիդերին, էլ ավելի տիեզերական փողերը, հետևաբար` քաղաքական ազդեցությունն ու համբավը, այս մի պտույտն առավել քան «համեստ» է և միտված է հոգեբանական «ջարդի» քաղտեխնոլոգիայով ԲՀԿ-ն «կապսուլահան» անելուն:

Որովհետև ԲՀԿ-ն ոչ միայն գենդերային առհավատչյան է հայոց մեջ, այլև իներցիոն ուժով տեղերում ունի կառույցներ ու էլեկտորատ, որը փոշիացնել «ամուսնացյալ» ՀՀԿ-ն թույլ չի տա, որքան էլ գլուխը խառն է և գտնվում է ՀՅԴ-ի հետ «մեղրամսի» մեջ, որն անչափ ծեր է` 125 տարեկան, և չի կարող այնքան բթացնել ՀՀԿ-ի զգոնությունը, որ ՀՀԿ-ն չմտածի այդ էլեկտորատի մասին: Մանավանդ որ, որպես ընդդիմություն, Նիկոլի կուսակցությունը բավականին լուրջ թափ է հավա-
քում, և չի բացառվում, որ ինչ-որ «իքս» պահի թե Արևմուտքի, թե ռուսական ընդդիմության բոլոր«հավկիթները հավաքվեն հենց այս զամբյուղում»:

Անշուշտ, դեռ վաղ է անգամ ենթադրությունների մակարդակում վիճարկել հարցը` ո՞վ կլինի երկրորդն ապագա խորհրդարանում, քանզի առաջիկայում չեն բացառվում ամենաանսպասելի ու շարունակական «ամուսնություններն» ու «ապահարզանները»: Մանավանդ որ տեղեկացված ենք՝ եթե իշխանություններին հաջողվի «հորով-մորով» անել Ընտրական օրենսգիրքը … Այստեղ արդեն պետք է ձգել դադարը. տեղեկացված ենք նաև, որ օրենսգրքի հարցում այս անգամ Արևմուտքն անչափ «անհաշտ» է տրամադրված, և Հայաստանում գտնվող յուր «կորպուսով»` քաղաքացիական հասարակությամբ, անելու է ամեն ինչ, որ առանց այն էլ «ընդհանուր մահճակալ, սակայն առանց բարձի» իշխանությունները փափուկ վայրէջքներ չունենան առաջիկա ընտրություններում:

Մեր հերթին էլ կարծում ենք, որ իշխանությունը կգտնի «բարձիկների» բավարար չափաքանակ, որպեսզի իր վայրէջքին ոչ ոք չխանգարի, չի ցանկանալու ընդգծված երկրորդ ուժ լինի խորհրդարանում և փորձելու է ուժերի այնպիսի քարտեզ ու տեղաբաշխում ունենալ` 5-10-տոկոսանոց, որ ապագա խորհրդարանական հանրապետությունում և բուն խորհրդարանում համ «կույս մնա», համ  «հաճույք ստանա»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ