14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ընդվզենք, բողոքենք, քննադատենք…նախկին փոխոստիկանապետ

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը խորհուրդ է տալիս անընդհատ չբողոքել, չթողնել սեփական հայրենիքն ու հեռանալ: Բողոքելու դեպքում էլ պետք է դա անել խելամիտ ու կառուցողական:

Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

՛՛Ես ուր աշխատել եմ, իմ աշխատասենյակում են եղել մեր պետության սիմվոլները՝ Զինանշանը, Դրոշը, Նախագահի նկարը, իսկ Հիմնը միշտ ինձ հետ է, իմ սրտում, իմ հոգում…
Հպարտանում եմ իմ Հայրենիքով, իմ պետությունով, իմ պետական սիմվոլներով: Չեմ հասկանում այն մռթմռթոցը, որ միշտ հնչում են սոցկայքերում եւ լրատվամիջոցներով: Բողոքել պետությունից, դա նույնն է բողոքես քո ընտանիքից…Շատերին օրինակը պարզունակ կթվա, դա իրենց ընկալման խնդիրն է, բայց ինչքան էլ դժգոհես ծնողներից, մյուս հարազատներից, դա քո ընտանիքն է, քոնն իր ունեցած հնարավորություններով, այն չես կարող փոխել, այն չպետք է լքել…
Ընդվզենք, բողոքենք, քննադատենք՝ խելամիտ, կառուցողական, բայց նաեւ մեր լիարժեք լուման ներդնենք մեր պետության կայացման սուրբ գործին: Յուրաքանչյուրիցս է կախված մեր Հայրենիքի, մեր Պետության կայացումը, հզորացումը եւ հարատեւությունը՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ