01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը գազի գնի մասով որոշում կայացրեց

Կառավարությունը հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին նախագիծը:

Հիշեցնենք, հայկական կողմը ի դեմս վարչապետ Հովիկ Աբրահամյանի, դիմել է Ռուսաստանին առաջարկով, որ ՀՀ-ին  մատակարարվող գազի սակագինը  վերանայվի:

«Հաշվի առնելով, որ բանացկությունները շարունակվում են, պայմանավորվածություն է  ձեռք բերվել պահպանել նույն գինը 2017 թվականի առաջին եռամսյակում»,-տեղեկացրեց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:  Այսպիսով գազի սակագինը կշարունակի մնալ 165 դոլար մեկ խորանարդ մետրի դիմաց` այս տարվա առաջին եռամսյակում:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայ`ն կողմերի պայմանավորվածությամբ համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ ձևակերպելով առանձին արձանագրությամբ:

Ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2016 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ