29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ազատ դեմոկրատները շնորհավորում են

Սիրելի՛  հայրենակիցներ,

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

25 տարի առաջ՝ փետրվարի 20-ին, հայ ժողովրդի ազատատենչ ոգին ու անկախության ձգտումը զարթոնք ապրեց, եւ հենց այդ զարթոնքի շնորհիվ մենք այսօր ունենք Հայաստանի անկախ Հանրապետությունը: Շարժումը ծնեց նաեւ հայկական երկրորդ անկախ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Արցախյան Շարժումից 25 տարի անց էլ ՀՀ քաղաքացին անկոտրում է եւ ամուր կանգնած իր հողի վրա՝ պայքարելով Հայաստանի Հանրապետությունում իրական ժողովրդավարության հաստատման եւ մրցունակ պետություն ունենալու համար: 

Եվս մեկ անգամ շնորհավորելով այս պատմական օրվա կապակցությամբ՝ մեր երախտիքն ենք հայտնում այն մարդկանց, որոնց պայքարի եւ արյան գնով այսօր մենք ունենք  անկախ պետություն: Վստահ ենք, որ ՀՀ անկոտրում եւ արժանապատիվ քաղաքացին ի զորու է հաղթահարել մեր պետության առջեւ ծառացած բոլոր մարտահրավերները:  

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ