28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էլիտայի դամբարան Երեւան մոլի մոտ. Հայկական Ժամանակ

Քչերին է հայտնի, որ Երեւանում է գտնվում եզակի մի դամբարան, որը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին: Ասել կուզի` այն մեզ հասել է հազարամյակների միջով: Դամբարանը պատահականության բերումով հայտնաբերվել է 1984թ. Ավտոագրեգատ գործարանի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ: Այժմ այն գտնվում է Երեւան մոլ առեւտրի կենտրոնին կից, որի հաճախորդների շատ փոքր մասն է նկատում հուշարձանի գոյության մասին ազդարարող լուսատախտակները կամ ցանկություն հայտնում այնտեղ նույնպես այցելել:

Դամբարանը, սակայն գրեթե միշտ փակ է: Բանալիները կենտրոնի աշխատակիցների մոտ են եւ ցանկություն հայտնողների համար նրանք բացում են դուռը: Իսկ հնագիտական հուշարձանի մասին պատմում են ներսում կախված բացատրագրերը: Դրանցից իմանում ենք, որ ուղղանկյունաձեւ դամբարանն ունի 3.46 մետր երկարություն, 1.97 մ. լայնություն եւ 2.15 մ. բարձրություն /ներքին չափսերով/:

Մանրամասները` թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ