21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Տոնական վագոն»՝ անակնկալ Երևանի մետրոյում

 Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքում անակնկալ է մատուցվել Երևանի մետրոյում:

Տոնական ձևավորված վագոնում բոլոր կին ուղևորներին սպասել է անակնկալ՝ կենդանի երաժշտություն, բացիկներ և ծաղիկներ Երևանի քաղաքապետի անունից:
Շնորհավորանքներ են ստացել նաև մետրոպոլիտենի աշխատակցուհիները: Տոնական միջոցառումը հատկապես անակնկալի է բերել զբոսաշրջիկ կանանց, ովքեր նշել են, որ առաջին անգամ են մասնակից դառնում նման հետաքրքիր նախաձեռնությանը:

«Տոնական վագոն» ծրագիրը կշարունակվի օրվա ընթացքում և հայկական հանրահայտ, սիրված ֆիլմերի մեղեդիներով, նաև երևանյան ֆոլկլորի երգերով շնորհավորանքներ կստանան բոլոր ուղևորուհիները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ