01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Անակնկալ «Զվարթնոց» օդանավակայանում

Մարտի 8-ի առթիվ Երևանի քաղաքապետի առաջին շնորհավորանքներն ու անակնկալներն ըստ ավանդույթի մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մայրաքաղաքն առանձնահատուկ հյուրընկալությամբ է այս օրը դիմավորում մայրաքաղաք ժամանող կանանց ու աղջիկներին:

Երիտասարդները ժպիտներով ու ծաղիկներով, ինչպես նաև Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բացիկներով են դիմավորելու ամբողջ օրվա ընթացքում Երևան ժամանող հյուրերին:

Առաջին ուղևորուհիներն արդեն իսկ հասցրել են հայտնել իրենց տպավորությունները՝ շնորհակալություն հայտնելով ջերմ վերաբերմունքի ու ընդունելության համար:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ