10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Րաֆֆու երկու տարբերակը

 “Մենք իննսունհինգ-իննսունվեցին մտանք սխալ ցիկլի մեջ: Այս ընտրությունները պետք է այդ ցիկլի ավարտը լինեն’’,- այսպես է կարծում Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ, Ղարաբաղ կոմիտեի անդամ եւ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: 

Ընդիմության երբեմնի առաջնորդը համոզված է, որ հաջորդ ընտրությունները, լինեն խորհրդարանական , թե նախագահական, պետք է ամբողջությամբ վերահսկվեն ժողովրդի կողմից եւ մարդիկ պետք է իրենց ձայնը տան ոչ թե մեկին, որ մյուսը չլինի, այլ նրան, ում ուզում են:

‘’Շատ պրոցեսներ հասունացան եւ ընկնում են ծառից, բաներ կան , որ էլ չես կարող անել’’,-նշեց Վազգեն Մանուկյանը եւ հավելեց, որ այսօրվա երիտասարդությունը, որի մտածելակերպը շատ դեպքերում իր համար անհասկանալի է, շատ գրագետ է եւ ըմբոստ:

Դիտարկմանը, թե շատերն այս ընտրությունները համեմատում են 96-ի ընտրությունների հետ, Մանուկյանն ասաց. ‘’Պրակտիկորեն ապացուցված էր, թե ինչ է տեղի ունեցել: Շատ դժվար է համեմատել’’: Նրա խոսքով, բացի իննսունվեցից, մենք ապացույցներ չենք ունեցել, թե ով հաղթեց, ով պարտվեց: Մանուկյանի խոսքով, այս ընտրություններում, թեկուզ սկզբնական փուլում, անտարբերությունն, այդուհանդերձ, նկատվում էր, ի տարբերություն իննսունվեցի:

Ինչ վերաբերվում է ընտրությունների որակին, Վազգեն Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ իդեալական մաքուր ընտրություններ չէին, սակայն ակնհայտորեն ավելի լավն էին, քան նախորդները:

Ինչ վերաբերվում է Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած գործընթացին, նա ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի երկու հնարավորություն` կամ հայտարարում է, որ իսկապես եղել են կեղծիքներ եւ չի բողոքարկում,  ինչը կլինի նոր էջ, կամ շարունակում է հանրահավաքները, որոնք աստիճանաբար մարվում են:

‘’Եթե առաջին տարբերակով գնա, բոլորը կմեղադրեն, որ ծախված է, բայց դա նորություն կլինի եւ դավաճանության մասին պոռթկումից հետո գուցե նոր դաշտ ստեղծի եւ հենց նրա շուրջ համախմբում’’,-նշեց Վազգեն Մանուկյանը:

Ինչ վերաբերվում է երկրորդ`  հանրահավաքների ճանապարհին, բանախոսն ասաց, որ այդ հանրահավաքները կլինեն պակաս լարված, չի լինի մարտի մեկ, որովհետեւ իշխանությունն էլ այլ որակի է: Վազգեն Մանուկյանի խոսքով, փորձը ցույց է տվել, որի այս ճանապարհը ժողովրդին երբեք օգուտ չի բերել, հանրահավաքները կամաց-կամաց կմարվեն:

Րաֆֆի Հովհաննիսյանկի հավաքած ձայները, Վազգեն Մանուկյանի խոսքով,  ցույց են տալիս, որ ոչ  միայն քարոզարշավն էր լավ կազմակերպված , այլ որ իշխանոությունից դժգոհությունը ավելին է, քան սպասվում էր: Իշխանությունը, ըստ նրա, պետք է հաշվի նստի սրա հետ, դա կարող է տարբեր կերպ արտահայտվել, օրինակ` կառավարության կամ ԱԺ շրջանակներում համագործակցություն:

Վազգեն Մանուկյանի խոսքով, ‘’մեր դեմ խաղ չկա բանաձեւը’’ արդեն մաշվել -գնացել է:

Անդրադառնալով հիսուն հազարից ավելի անվավեր քվեաթերթիկներին, Վազգեն Մանուկյանն ասաց, որ ճիշտ կլիներ, որ ‘’բոլորի  դեմ’’ տարբերակը  լիներ քվեաթերթիկներում: Նա նշեց, որ պետք է  ԸՕ բարեփոխումներ  նախաձեռնել: Ինչ վերաբերվում է նոր ընդդիմադիր բեւեռի հնարավորությանը, Վազգեն Մանուկյանն ասաց.’’Էն, ինչ որ լինելու է, լինելու է ձեզ համար անսպասելի’’:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ