29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երեւանի մետրոպոլիտենը նշում է` 35 ամյակը

35 տարի առաջ Երեւանում բացվեց Երեւանի մետրոպոլիտենը, որն ի սկզբանե

Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի։ Կառուցումն սկսվել է  1972 թ., սակայն, քանի որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977թ-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ Թբիլիսիի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների։

Երեւանի մետրոպոլիտենի ռելսերը երեւանցիների համար սկսեցին շահագործվել 1981 թվականի մարտի 7-ից, որը մինչ օրս եւ ոչ մի ժամ  չի դադարել գործելուց:

Հետագա տարիների ընթացում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը։ Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.։

Երևանի մետրոպոլիտենում այսօր շահագործվում է 10 կայարան, գծի երկարությունը 12.1 կմ է:

 

Կայարանի անունը Մուտքը/ելքը Խորությունը Շահագործման հանձնելու ամսաթիվը
Բարեկամություն Կիևյանի խաչմերուկ    1981 թ., Մարտի 7
Մարշալ Բաղրամյան Մարշալ Բաղրամյան պող., Սիրահարների այգի   1981 թ., Մարտի 7
Երիտասարդական Իսահակյան և Աբովյան փողոցների խաչմերուկ   1981 թ., Մարտի 7
Հանրապետության Հարապարակ
Կառավարության 3-րդ մասնաշենք   1981 թ., Դեկտեմբերի 26
Զորավար Անդրանիկ
Տիգրան Մեծի պողոտա, Խորենացու և Ագաթանգեղոսի փողոցներ   1989թ., դեկտեմբերի 2
Սասունցի Դավիթ Երկաթուղային կայարան Վերգետնյա 1981 թ., Մարտի 7
Գործարանային 1-ին մաս Վերգետնյա 1983 թ., Հուլիսի 11
Շենգավիթ Շենգավիթ    1985թ., Դեկտեմբեռրի 26
Գարեգին Նժդեհի հրապարակ Գարեգին Նժդեհի հրապարակ   1987, Հունվարի 1
Չարբախ Չարբախ Վերգետնյա 1996 թ., Դեկտեմբերի 26

 

Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ։ 1999-ի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց հեկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովում ահաբեկչական գործողության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի անունով։

Երևանի մետրոպոլիտենում ներկայումս առկա է 45 վագոն եւ աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ)։

Երևանի մետրոպոլիտենում ուղեվարձի՝ 50-ից 100 դրամ բարձրացումից (2011թ. հուլիսի 1-ից) հետո որոշակիորեն նվազել էր ուղևորափոխադրման ծավալը, սակայն վերջին տարիներին մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է կայունացման և աճի միտում, ինչը պայմանավորված էնաև երթուղային նոր ցանցի ներդրմամբ, մասնավորապես, միկրոավտոբուսների քանակի կրճատմամբ։ Մասնավորապես, 2014թ. ընթացքում մետրոպոլիտենով տեղափոխվել է 15817.3 հազ. ուղևոր, ինչը 243.8 հազ. ուղևորով ավելի է 2013թ. համեմատ կամ աճը 1.6% է։ Մետրոպոլիտենով ուղևորափոխադրման տեսակարար կշիռն ընդհանուր ուղևորափոխադրման ծավալում 2014թ. ավելացել է և կազմում է մոտ 7.7% (2013թ.՝ 7.2%), իսկ 2015 թ.-ին 8 %։

Չնայած այդ հանգամանքին՝ մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրման ծավալների զգալի աճ կարող է տեղի ունենալ միայն առկա գծի ընդլայնման, նոր կայարանների կառուցման և շահագործման, ինչպես նաև, մասնակիորեն, ուղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի ավարտից հետո։

thumb_2055_default_list

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ