20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Վազգենին զգում են իրենց մեջ… /վիդեո/

‹‹Մեր դպրոցի երեխաները, որոնք սպարապետի անունը կրող դպրոցում են սովորում,  հաճախ գնում են զորամաս, այցելում եմ թանգարան: Մեր դպրոցում այդ ամենը կազմակերպվում է հավուր պատշաճի: Աշակերտները Վազգենին զգում են իրենց մեջ: Այսօր երեխաները միմյանց հերթ չէին տալիս. ուզում էին Եռաբլուր գալ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արարատ գյուղի թիվ մեկ միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Հովհաննես Փանոսյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ դպրոցում երեխաներին դաստիարակում են հայրենասիրական ոգով: Էական չէ, թե ուսուցիչն ինչ առարկա է դասավանդում: Նա պիտի աշակերտին սովորեցնի սիրել իր երկիրն ու բանակը: Նշենք, որ Արարատ  համայնքից Եռաբլուր էին եկել Սպարապետի համագյուղացիներն ու գյուղի դպրոցի աշակերտները:

‹‹Երբ երեխաներին ասում ենք, որ պիտի սրբավայր գնանք, արդեն հասկանում են, որ խոսքը Եռաբլուրի մասին է: Մեր դպրոցում հատուկ անկյուն կա, որտեղ կան նյութեր, նկարներ՝ Սպարապետի մասին պատմող: Երեխաները կարդում են, նայում ու կրթվում, դաստիարակվում հայրենասիրական հոգով››, – ընդգծեց Արարատ գյուղի թիվ մեկ միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուցուցիչը:
Մանրանասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ