24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փարիզյան համաձայնագրի վավերացումից ընդառաջ

Այսօր տեղի է ունեցել “Փարիզյան համաձայնագրի վերաբերյալ” ՄԱԿ-ի  “Կլիմայի փոփոխության մասին” շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում ընդունված որոշումը և իրականացման հեռանկարները” թեմայով Կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հինգերորդ նիստը, որն անց է կացվել ընդլայնված կազմով:

Նիստը վարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ողջունելով հյուրերին և կարևորելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կլիմայի փոփոխությունների դեմ մղվող համամարդկային ջանքերին, նախարարն իր խոսքում մասնավորապես նշել է. “Հաշվի առնելով 2015-ի դեկտեմբերին Փարիզում ընդունված որոշումների հիման վրա հաստատված Փարիզյան համաձայնագրի դրույթները՝ այսօրվա նիստին մենք կքննարկենք Հայաստանի դիրքորոշումն ու անելիքները համաձայնագրի ենթատեքստում և համաձայնագրի վավերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Միջգերատեսչական խորհրդի ընդլայնված ձևաչափով նիստի հրավիրումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի կողմից ստանձվող հավակնոտ հանձնառությունների կատարման համար անհրաժեշտ է լայն համագործակցություն միջազգային կազմակերպությունների, համայնքների, մասնավոր և քաղաքացիական հանրության միջև”:

Խորհրդի նիստի քննարկմանն են ներկայացվել հետևյալ հարցերը՝ կլիմայի փոփոխության մեղմման խնդիրների համատեքստում.

1.Հայաստանի Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը (INDC) 21-րդ կողմերի կոնֆերանսի որոշումների ներքո:

2.Կոնվենցիայի ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի զեկույցի հիմնական արդյունքները և չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրման (MRV) ազգային համակարգի ամրապնդման կարևորությունը:

3.Բնակելի սեկտորում 2417 տնտային տնտեսությունների շրջանակում էներգիայի սպառման հետազոտության արդյունքները:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին Փարիզում ընդունվեց կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Փարիզյան համաձայնագիրը: Կոնվենցիային անդամակցող բոլոր պետությունները եկան փոխհամաձայնության` միասնական ջանքերով զսպելու կլիմայի փոփոխությունն այնպես, որ նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատ՝ գլոբալ մթնոլորտի տաքացումը չգերազանցի 2 աստիճանը՝ միաժամանակ ձգտելով 1.5 աստիճանի սահմանագծին: Նախքան Փարիզյան համաժողովը՝ պետությունները ներկայացրել էին իրենց դիրքորոշումները` “Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների” տեսքով (INDC), որպեսզի դրանց ամփոփման արդյունքում գնահատվի, թե որքանով է ապահովված 2 կամ 1.5 աստիճանի սահմանագիծը:

2015թ.-ի սեպտեմբերի 28-ին, ի թիվս մյուս երկրների,  Հայաստանը ևս կոնվենցիայի քարտուղարությանն էր ներկայացրել  իր դիրքորոշումը, մասնավորապես՝ ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ուղղությամբ  “նախատեսած” հանձնառությունները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ