29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օտար բեմում

Չնայած Երևանի մնջախաղի պետական թատրոնը մինչ օրս չունի իր սեփական տարածքն, սակայն յուրաքանչյուր տարի գրանցում է նորանոր հաջողություններ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ժիրայր Դադասյանը:

Օրեր առաջ Բոսնիա- Հերցեգովինայում արդեն երրորդ տարին անցկացվող «Ոսկե լուսան» միջազգային փառատոնում «Լավագույն շարժում» անվանակարգում Նաիրա Եդիգանյանն  իր մոնոներկայացմամբ վերադարձել է առաջին մրցանակով:

«Այս փառատոնից սա թատրոնի արդեն երկրորդ գլխավոր մրցանակներից էր»,- ասել է ժիրայր Դադասյանն եւ հավելել, որ  նախորդ տարի էլ առաջին մրցանակի արժանացել  էր «Այբուբեն» ներկայացումը:

Այս տարի մարտի 10-ից թատրոնը խաղաշրջանը կազդարարի կրկին այլ թատրոնի բեմում եւ կներկայանա Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց»  վիպակի մոտիվներով ներկայացմամբ:

Չունենալով անհրաժեշտ պայմաններ՝  թատրոնը փորձում է  զարգացնել մշակույթի այս ժանրը, սակայն, ըստ Ժիրայր Դադասյանի, միևնույն է՝ անհրաժեշտ է պետական աջակցություն. «Ամեն անգամ բարձրաձայնում են  շենք չունենալու խնդիրը, սակայն սայլը մինչ օրս տեղից չի շարժվում»:

Սկզբում շրջանառվեց Հյուսիսային պողոտայում տարածք տրամադրելը, սակայն բնակիչները  դժգոհեցին, որ կառուցվող շենքը կփակի իրենց լուսավորությունը: Դրանից հետո  քաղաքաշինության նախարարությունը մայրաքաղաքի կենտրոնում մի քանի տարածք է առաջարկել, ինչն մինչ օրս իրականություն չի դարձել:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը նաեւ նշել , որ ՀՀ կառավարության կողմից  արդեն իսկ թատրոնի գործունեությունը գնահատվել է:

«Նախորդ տարի  գործադրի որոշմամբ՝ Ծաղկաձորում անցկացվող Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային փառատոնը, որը կազմակերպվում էր երկու տարին մեկ,  դարձել է   ամենամյա: Պետք է խրախուսվեն գործընթացներ, որոնք  ունեն զարգանալու հնարավորություն»,- ասել է Ժ. Դադասյանը եւ  հավելե, որ  վերանայվել է բյուջեն, որը հնարավորություն է ընձեռվել  մեծացնել  քաղաքների  ցանկը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ