01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բնակարան` յուրահատուկ պայմաններով

ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը և Առողջապահության մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովներն այսօր կազմակերպել են լսումներ՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականներ ազգային ծրագրի թեմայով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է , որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խնդիրները երկարաժամկետ են. «Դրանք չեն կարող մեկ քայլով կամ մեկ միջոցառմամբ առարկայական արդյունքներ ապահովել, բայց օր առաջ պետք է ներդնենք այն կառուցակարգերը, որոնք իրավիճակի բարելավմանն ուղղված առարկայական միջոցառումներ են նախատեսելու և ամենակարևորը համախմբելու են բոլորիս ջանքերը»- ասել է նախարարը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ Վանիկ Բաբաջանյանն էլ հայտարարեց, որ բնակարանային ապահովման պետական ծրագիրը ևս կարիք ունի բարեփոխումների:

Մշակվել է նոր ծրագիր, որը հնարավորություն կտա առանց կանխավճարի դառնալ շահառու: Բնակարանի առավելագույն գին դիտարկվել է 15 մլն դրամը՝ նորակառույցների դեպքում, որի ժամանակ ամսական վճարումների չափը՝ տոկոսներով կկազմի ամսական 73 հազար դրամ:

Դիտարկվել է ևս մեկ տարբերակ, որի համաձայն` հիփոթեք է տրամադրվում առավելագույնը 12%-ով, որի դեպքում 2% սուբսիդավորվում է, այս տարբերակից կարող են օգտվել միջինում 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները, որոնց եկամտահարկը կուղղվի տոկոսադրույքների մարմանը, քաղաքացին ամսական կհոգա մոտ 70 հազար դրամի ծախս:

Henaran.am-ի հետ զրույցում Վանիկ Բաբաջանյանը նշեց նաև, որ միտումնավոր չի նշվելու ամուսինների տարիքային շեմ, քանի որ փոխվել է նաև ամուսնության տարիքը:

«Եթե նախկինում ամուսնանում էին 22-25 տարեկանում, այժմ ամուսնացողների տարիքը հասել է 35-ի: Ուստի երիտասարդ ընտանիքների տարիք նախագծում չի նշվում»:

Հանրային լսումներին շուտով կհաջորդեն կառավարության քննարկումները և հաջողության դեպքում ծրագիրը կյանքի կկոչվի: Պետությունը կկարողանա 1 մլրդ դրամով հոգալ 1900 ընտանիքների բնակարանի հոգսը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ