07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

” Դեղին քարտ”` գործող նախագահի համար

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում նախօրեին կայացած նախագահական ընտրությունների ընթացքին հետեւած “Ընտրական համակարգեր” միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը հայտարարեց, որ թեեւ գործող նախագահը 50 տոկոսից ավել ձայներ է ստացել, սակայն 2-րդ տեղն զբաղեցնող թեկնածուին հաջողվել է ձայների մեծ տոկոս հավաքել:

Այս հանգամանքըԱլեքսանդր Ցինկերի խոսքով, “դեղին քարտ” պետք է լինի գործող նախագահի համար, որովհետեւ սա մեսիջ է առ այն, որ Հայաստանում փոխելու դեռ շատ բան կա: “Խոսքը եւ սոցիալ-տնտեսական վիճակի, եւ կառավարման համակարգի մասին է”,-նշեց նա եւ նկատեց, որ սա ասում է որպես քաղաքագետ:

Իսկ ընդհանուր առմամբ, առաքելությունը փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները գնահատեց որպես լեգիտիմ, ազատ, արդար եւ թափանցիկ` միջազգային չափանիշներին համապատասխան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ