02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անդրիասն այսօր կդադարեցնի հացադուլը. կգնա տուն ու կպառկի /վիդեո/

Նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ուղիղ մեկ ամիս է ԳԱԱ մոտ է: Ասում է` լավ է զգում: Henaran.am-ի հետ զրույցում թեկնածուն ասաց, որ հացադուլը կշարունակի այնքան, մինչև ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդները կհրապարակեն նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցը:

Ղուկասյանը հերքեց այն տեղեկությունները, որ հացադուլից հետո ինքը տեղափոխվելու է բժշկական հաստատություն, նշելով, որ տուն է գնալու, և միայն եթե առողջական վիճակը կտրուկ վատանա, կտեղափոխվի բուժհաստատություն:

”Եթե իհարկե, չառաջանա սուր ինչ-որ մի վիճակ հացադուլից դուրս գալու ընթացքում, իսկ դա իհարկե, մեկ ամիս տևող գործընթաց է, ենթադրում է մեկ ժամկետ անկողնային վիճակ, ապա դիետա, իհարկե, եթե բժշկական միջամտության կարիք չլինի: Կաշխատեմ տնային պայմաններում բուժվեմ”,-ասաց: Թեկնածուն շեշտեց, որ ինքը չի վստահում Առողջապահության նախարարությանն ու նրանց կատարած հետազոտության արդյունքներին:

Ինչպես է գնահատում ընտրությունները, որոնք քարոզարշավի առաջին օրից դատապարտվեցին իր կողմից` “վերջ շինծու ընտրություններին” հանրությանն ուղղված հաղորդագրությամբ, Ղուկասյանը պատասխանեց.

”Դրանք ուղղորդվել են ընտրակաշառքներով, հարկադրանքներով: Եթե դիտորդները չեն ֆիքսել այդ երևույթը, դա ցավալի է, սակայն հասարակությունը կհասկանա, թե ում են սատարում միջազգային դիտորդները”: Ղուկասյանը կարծում է, որ ոստիկանությունը չի ֆիքսել այդ ընտրախախտումները, քանի որ նրան այդպես է հանձնարարվել: 

Հիշեցնենք, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է անում ԳԱԱ-ի դիմաց:

Տեսանյութը`քիչ անց

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ