27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայտնաբերվել է հոշոտված տղամարդու գլուխը մարմնից անջատված դի

Երեկ՝ մարտի 3-ին, դաժան, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի բնակիչներից ահազանգ է ստացվել ոստիկանության Աբովյանի բաժին, որ գյուղի գերեզմաններին հարակից աղբավայրում մասնատված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել են քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանը:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Արմեն Մուրադյանը, ում կողմից փաստի առթիւվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու հոշոտված մարմինը, իսկ մարմնից 15 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է գանգը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ