15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրություններն անցել են ազատ, արդար մրցակցային. ԱՊՀ դիտորդական առաքելություն

ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որի կազմում ութ երկրների 212 անդամ է ընդգրկված, այսօր ամփոփեց ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման արդյունքները: Առաքելությունը հազարից ավելի ընտրատեղամաս է այցելել, իսկ ընտրություններից առաջ հետեւեել ընտրությունների նսխապատրաստման գործընթացին:

‘’Ընդհանուր առմամբ, ընտրությունների ընթացքը գոհացնում է ԱՊՀ դիտորդներին: Նախ ՀՀ ԸՕ այս տարիներին փոփոխություններ անցկացվեցին, որոնք էլ ավելի մոտեցրին ՀՀ օրենսդրությունը միջազգային չափանիշներին: ՀՀ ԸՕ երաշխավորում է քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը’’,-հայտարարեց  ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդը:

Առաքելության ղեկավարը շեշտեց, որ այս ընտրությունները ի տարբերությւոն 2008-ի նախագահական ընտրությունների եւ այս տարվա մայիսյան խորհրդարանական ընտրությունների համեմատ ավելի հանգիստ էր: Նա գոհացուցիչ համարեց կոռեկտ քարոզարշավը եւ սեւ փիարից ու փոխադարձ վիրավորանքներից զերծ մնալու թեկնածուների ջանքերը:

Սերգեյ Լեբեդը նաեւ անդրադարձավ թեկնածուների լուսաբանման հարցին: Շեշտեց, որ բացառապես բոլոր թեկնածուները հնարավորություն ունեցան ԶԼՄ-ներով լուսաբանվելու:

Մեզ, իհարկե, չէր կարող չմտահոգել թեկնածուներից մեկի` Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձը: Դա անհանգստություն առաջացրեց, բայց բարեբախտաբար Հայրիկյանն իր մեջ ուժ գտավ շարունակել պայքարը եւ դրանով իսկ ընտրությունների ընթացքը չխափանվեց:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքում առկա բացթողումներին, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը նշեց, որ դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընտրական գործընթացի վրա: Որոշ քվեարկողներ օրինակ` իրենց անունները ցուցակներում չեն գտել, սակայն հանձնաժողովի նախագահները քաղաքացուն ճիշտ ուղղորդել են եւ խնդիրը հարթվել է:

Դպրոցներում տեղակայված որոշ տեղամասերում առաջատար թեկնածուի նկարը մնացել է: Արձանագրված թերացումները ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: ԱՊՀ դիտորդական առաքելությանը համոզված է, որ ՀՀ նախագահական ընտրությունները լեգիտիմ են :

Ընթերցելով ԱՊՀ դիտորդական առաքելության հայտարարությունը, Սերգեյ  Լեբեդը նշեց, որ վերլուծելով ՀՀ տարբեր  մարզերում եւ մայրաքաղաքում իրականացված դիտորդական առաքելության արդյունքները, հանգում են, որ բացակայում է որեւէ գործոն, որ կասկածի տակ կդնի  ՀՀ նախագահական ընտրությունների լեգիտությունը:

“ՀՀ նախագահի ընտրությունները անցկացվել են ՀՀ Սահմանադրության եւ ԸՕ համաձայն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ հանձնաժողովները համապատասխան քայլեր են կատարել քաղաքացիների ազատ կամարտահայտության համար : ՀՀ նախագահական ընտրություններն անցել են ազատ, արդար մրցակցային եւ համապատասխանել են համընդհանուր միջազգային չափանիշներին’’,-ընթերցեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը:

Առաքելության անդամ Նիկոլայ Լոզովիկը շեշտեց, որ ընտրություններն անցկացվել են բարձր մակարդակով: Նա նկատեց, որ պետք է անցնել այն շրջանը, երբ հետխորհրդային երկրներում ընտրությունների արդյունքները փորձ է արվում վիճարկել հանրահավաքաների միջոցով: Նախագահին ընտրում են ոչ թե հանրահավաքին, այլ ընտրությունների միջոցով:

Սերգեյ Լեբեդն էլ նկատեց, որ դեռեւս իր պարտությունը պատվով ընդունելու ունակությունը չի ձեւավորվել:  Սերգեյ Լեբեդը եւս ցիտեց թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ գիշերն արված այն հայտարարությունը, թե այս ընտրությունները հայ ժողովրդի հաղթանակն էին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ