10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանն առաջատարն է.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջատարն է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` քվեների 58 տոկոսով: Այդ մասին վկայում են “Baltic Surveys/The Gallup Organization”-ի էքզիթ փոլի արդյունքները:

“Reuters”-ը, անդրադառնալով ՀՀ-ում փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններին` նշում է, որ երկրորդը ԱՄՆ-ում ծնված նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն է` ձայների 32 տոկոսով: 

Սարսգյանը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր վերընտրվելու դեպքում քաղաքական կայունություն ապահովել եւ վերականգնել Հայաստանի տնտեսությունը, որը կախված է ռուսական էներգակիրներից եւ Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի հետ ավելի քան 20 տարի շարունակվող հակամարտությունից: 

3,2 մլն բնակչություն ունեցող Հայաստանի ավելի քան 30 տոկոսն աղքատության ցուցանիշից ցածր պայմաններում է ապրում: Ամսական միջին աշխատավարձը 300 դոլար է կազմում, իսկ գործազրկության ցուցանիշը 16 տոկոս է: 

122 ընտրական տեղամասերի մուտքի մոտ տեղի ունեցած հարցումներին մասնակցել է 19.130 մարդ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ