19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանն աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է ընդամենը 1918-ին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է “Ենի Ադրբեջան” կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունները, ըստ որոնց  Հայաստանն իբր թե “արտասահմանից ղեկավարվող տարածք  է` արհեստականորեն ստեղծված ադրբեջանական հողերում ” կամ որ “հայկական լոբբին իրենց հիմնական թշնամին է”:

Ի պատասխան Շավարշ Քոչարյանը նշել է. ‘Այդպիսի ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության նման անհեթեթ աղավաղումներով եւ հարեւան երկրների  տարածքների հանդեպ նման ծիծաղելի հավակնություններով Ադրբեջանն իր գոյությունը պահպանելու հնարավորություն կունենար միայն միջնադարում: Սակայն Ադրբեջանն աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է ընդամենը 1918-ին:

Բաքվում այդպես էլ չհասակցան, որ ժամանակակից պետության ուժը հիմնված է ժողովրդի հանդեպ սիրո, այլ ոչ թե տարածաշրջանի բնիկ ժողովուրդների եւ նրանց պատմամշակութային  ժառանգության հանդեպ պաթոլոգիական ատելության վրա”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ