24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ձկան արտահանումը նվազել է 70 տոկոսով

«Ձկնարտադրողների և ձկնաարտահանողների միության» նախագահ Արթուր Աթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ձկան արտահանումը Հայաստանից նվազել է 70 տոկոսով:

Աթոյանը աեւ նկատել է, որ հաճախ ոլորտի մասին խոսում են մարդիկ, ովքեր առհասարակ տեղյակ չեն ստեղծված իրավիճակից:

«Ձկնաբուծության ոլորտում սկսվել է սխալ ռազմավարության գործընթաց: Ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում չճշտված, սխալ տեղեկություններ հրապարակել»,- ասաց Արթուր Աթոյանն. «Հայտարարում են՝ իբրև թե 8000 հեկտարից ավելի հող չի ոռոգվում, քանի որ ջուրն օգտագործվում է ձկնարտադրողի կողմից, կամ էլ 30 համայնք ջրազրկվել է՝ ձկնարտադրողների օգտագործած ջրի հետևանքով: Սրանք իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ»,-ասաց բանախոսը, հավելելով, որ նաև խորացել է  մենաշնորհացման գործընթացը:

Սակյան  բնապահպան Կարինե Դանիելյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ իրականում շատ տարածքներ ջրազրկվել են, իսկ թե ջրազրկման պատճառն որն է դրա համար պետք է լուրջ ուսումնասիրություններ:

«Առաջին հերթին ժամանակին մեծ թվով թույլտվությունե են տրամադրվել տնտեսություներին, առանց հաշվի առնելու առկա պաշարները, իսկ ժամանակին ջրի ազգային պաշարն հաշվարկվել էր, իսկ դրան ոչ մի ուշադրություն չի դարձվել: Եվ այսօր մենք չպետք է մեղադրենք ձկնարտադրողներին, մարդիկ հսկայական գումարներ են ծախսել ժամանակին եւ այսօր բռնել եւ ասել որ փակում ենք ձեր տնտեսությունները դա սխալ է, իսկ ով պետք է փոխհատուցի այդ մարդկանց գումարները, որ ժամանակին ծախսել են»,- ասաց Կ. Դանիելյանը` հավելելով, որ իրականում հարթավայրում կա անապատեցման վտանք եւ այս առումով պետք են լուրջ ուսումնասիրություններ:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ