10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում /վիդեո/

Քիչ առաջ, ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը կենտրոնական ընտրական շտաբում լրագրողների հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել ընտրողներին, իր քաղաքական թիմին, ինչպես նաեւ մրցակիցներին:

Այս ընտրությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ մեր ժողովուրդն ամենապատասխանատու պահերին կարողանում է համախմբվել եւ ճիշտ որոշումներ կայացնել: Այս ընտրությունները ճանապարհի ընտրություններ էին, եւ հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը: Եվ ես երջանիկ եմ ու հպարտ, որ այդ ճանապարհին լինելու եմ յուրաքանչյուր հայաստանցու կողքին:

Ես շնորհակալ եմ իմ թիմին՝ մեր թիմին: Հպարտ եմ այդ թիմով: Այսպիսի թիմի համար անլուծելի խնդիրներ գոյություն չունեն: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարողացան գիտակցել պահի կարեւորությունը եւ համատեղ ջանքերով անցկացնել լավ ընտրություններ: Շնորհակալ եմ իմ մրցակիցներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, ովքեր կարողացան Հայաստանի քաղաքական կյանքում փոփոխություններ մտցնել, եւ ինձ համար, անկեղծորենեմ եմ ասում, պատիվ էր նրանց հետ մրցել:

Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին լուսաբանելու բոլոր թեկնածուների ընտրարշավը: Շնորհակալ եմ մեր իրավապահներին, ոստիկաններին, անվտանգության աշխատողներին, ովքեր կարողացան ապահովել բոլոր թեկնածուների ազատ արտահայտվելու եւ՛ իրավունքը, եւ՛ հնարավորությունները:

Ես կարծում եմ, որ մենք միասին, համատեղ ուժերով կարողացանք ապացուցել բոլորին, ադ թվում՝ նաեւ մեզ, որ մենք ի վիճակի ենք սեփական ջանքերով լուրջ փոփոխություններ իրականացնել մեր երկրում, եւ դա մեծ հույս է ներշնչում, որ տեսանելի ապագայում այդ փոփոխությունները տալու են իրենց արդյունքները: Մենք վաղվանից շարունակելու ենք մեր աշխատանքը, որովհետեւ ընտրություններով ոչինչ չի ավարտվում, ընդհակառակը՝ սկսվում է տքնաջան աշխատանքը, եւ մենք բոլորս մեր թիմով պատրաստ ենք կատարելու այդ աշխատանքը:

Ես հպարտ եմ եւ հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն քվեարկել իմ օգտին, ըմբռնումով կմոտենան մեծամասնության որոշմանը, եւ մենք կայուն միջավայրում կսկսենք համատեղ զարգացնել Հայաստանը՝ մեր բոլորի աչքի լույսը, մեր հայրենիքը, մեր պարծանքը: Եվ փառք մեր ժողովրդին: Շնորհակալ եմ”,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, ՀՀԿ առաջնորդը ողջ գիշեր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հետեւել է ընտրությունների ընթացքին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով Սերժ Սարգսյանը ստացել է 861 160 քվե կամ ընտրողների 58,64 տոկոսը: Ըստ ՀՀ  Ընտրական օրենսգրքի նա համարվում է ընտրված առաջին փուլով: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ