02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դրանք անգին ձայներ են եւ չեն կորելու. Բագրատյանը շնորհակալ է

“Ազատություն” կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը իր “Ֆեյսբուքի” էջում գրել է.

“Դե ինչ, ընտրությունններն ավարտվեցին։ Մեզ ինչ-որ թիվ են տալիս (2%)՝ բավականին ցածր։ Առաջին հայացքից սա պարտություն է։ Իրականում, սակայն, ես հպարտ եմ այդ 30000 ձայնի համար (կարծում եմ մեր շուրջ 100000 ձայնից մեզ այդքանն են թողնելու)։ Հասկանում եմ, որ իշխանությունները համառորեն շարունակում են պարզապես խլել իմ առանց այդ էլ ոչ մեծաթիվ ձայները։ Ընտրակաշառքներ, լցոնումներ, կրնկնաքվեարկություններ, խայտառակ ցուցակներ։ Մենք դեռ կքննարկենք պաշտոնապես բողոքարկելու խնդիրը։

Մեր ձեռքի տակ եղած արձանագրություններից միայն մի քանիսն են 5%-ից պակաս եւ որպես կանոն տատանվում են 5-8%-ի շրջանակներում։ Բոլոր դեպքերում դա հաղթանակ չէ. ես այս անգամ չգտա հաղթանակի բանալին։ Բացի այդ ի սկզբանե իշխանությունները պայքարում էին ոչ միայն իրենց թեկնածուին անցկացնելու, այլեւ երկրորդ եւ կամ նույնիսկ երրորդ տեղերը կանխորոշելու համար։ Րաֆֆին դրանից հրաշալի օգտվեց։ Բռավո։ Իշխանությունները վերջում բացահայտորեն փոշմանեցին եւ փորձեցին կասեցնել նրա հաղթարշավը։ Բայց արդեն ուշ էր։ Հիմա իրադարձությունների հետագա ընթացքը նրանից է կախված։ Եթե Պարույրը իրեն ճիշտ պահեր, վստահ եմ, երրորդ տեղը նրանն էր լինելու (չնայած, հիմա էլ ուշ չէ)։ Այդպես էր որոշված։

Ձեր ձայների համար Շնորհակալ եմ, սիրելիներս, դրանք անգին ձայներ են ու, կտեսնեք, չեն կորելու”։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ