02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԿԸՀ կայքը “կախվել” էր

Արդեն մի քանի րոպե է ԿԸՀ խափանված կայքը սկսել է գործել: Նախքան այդ մոտ տասը րոպե կայքն անհասանելի էր: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը լրագողներին քիչ առաջ ասաց, որ կայքի հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչի համար իրենք ներողություն են խնդրում:

՛՛Խնդիրներն առաջացել էին աննախադեպ հաճախելիության պատճառով: Քսանից ավելի երկրներից այցելություններ ունեինք և բազմահազար այցելուներ՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ խնդիրներն արդեն վերացվել են:

Նշենք, որ ԿԸՀ-ի պաշտոնական կայքում՝ elections.am-ում, կարելի է տեսնել ՀՀ նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցության նախնական տվյալները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ