03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Թուրքիայում Հայաստանի սահմանի մոտ գտնված դիակի մոտից քարտեզներ և հայերեն գրություններ են հայտնաբերվել

Այսօր Թուրքիայի Կարսի նահանգի սահմանային Դիգոր (պատմ. Տեկոր) շրջանի Ալեմ գյուղի մերձակայքում անձը չպարզված տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` դիակը հայտնաբերած գյուղացիների հայտնած տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայր ժամանած ժանդարմերիայի ստորաբաժանումներին չի հաջողվել պարզել անձի ինքնությունը, քանի որ վայրի կենդանիները հոշոտել են տղամարդու դեմքը:

Աղբյուրը նշում է, որ մահացած տղամարդու մոտից հայտնաբերվել են Անկարայի ու Ստամբուլի քարտեզները, ինչպես նաև հայերեն և ղազախերեն գրություններ:

Տղամարդու ինքնությունը պարզելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:

Աղբյուր`    Ermenihaber.am
 f56d6b9d98712c_56d6b9d987169
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ