08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ռուսական ռազմակայանի հետախույզները վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների հատուկ-մարտավարական վարժանքները:

Ուսումնական միջոցառումներում գործի են դրված ավելի քան 300 զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքների ընթացքում զինծառայողները կապի, կրակային, մարտավարական, հատուկ, ինժեներական պատրաստության, տեղագրության եւ ավտոմեքենաների վարման մարտական առաջադրանքներ են կատարում Էքստրեմալ պայմաններում ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա, ձմեռային տարեշրջանում՝ գիշեր եւ ցերեկ:

Ստորաբաժանումների գործողությունների վերահսկման համար ներգրավվում են «Նավոդչիկ-2» եւ «Օռլան-10» հետախուզության արդի համալիրների անօդաչու թռչող ապարատներ: Հատուկ- մարտավարական պատրաստության հմուտ հրահանգիչները զինծառայողներին կսովորեցնեն հաղթահարել արգելքների հոգեբանական գոտին եւ հետախույզի արահետը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ