28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Change.org»-ում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Սևան Նիշանյանի

Թուրքիայի բանտերից մեկում պատիժը կրող պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանի համար արդար դատավարություն կազմակերպելու պահանջով ստորագրահավաք է սկսվել «Change.org» կայքում, գրում է Ermenihaber.am-ը։

Ստորագրահավաքի մասին հայտարարության մեջ նշվում է, որ ավելի քան 2 տարի անազատության մեջ գտնվող Սևան Նիշանյանի վերաբերյալ տարբեր դատավարություններով կայացված որոշումների արդյունքում վերջինիս պատժաչափը հասել է 11.5 տարվա: Սակայն նրա դեմ բացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող դատավարություններով կայացվելիք որոշումների արդյունքում Նիշանյանի պատժաչափը կարող է հասնել մինչև 25 տարվա:

«Սևան Նիշանյանը դատապարտվել է կառուցապատման մասին օրենքը խախտելու, շրջակա միջավայրն աղտոտելու ու կնիք պոկելու համար: Ապօրինի ու տգեղ շինություններով լի մեր երկրում, ըստ մեր տեղեկությունների, որևէ մեկը նման մեղքի համար պատիժ չի կրում բանտում»,- ասվում է հայտարարության մեջ:

Վերջում հայտարարության հեղինակներն ներկայացրել են իրենց առաջարկությունները.

1.Պետության կողմից իր պարտականությունները չկատարելու կամ կատարել չկարողանալու դեպքում պետք է պատասխանատվություն կրի ոչ թե քաղաքացին, այլ` պետությունը: Քաղաքացին նման դեպքերում առնվազն չպետք է պատիժ կրի:

2. Մշակույթի նախարարությունը Շիրինջե գյուղում Սևան Նիշանյանի կառուցած ճարտարապետական հուշարձանները պետք է գրանցի պահպանվող մշակութային ժառանգության ցանկում:

3. Սևան Նիշանյանին` մինչև բանտից ազատվելը պետք է աշխատելու և ստեղծագործելու հնարավորություն տրվի:

Հիշեցնենք, որ  Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում:

Այնինչ, պոլսահայ հայտնի գրող, լրագրող լեզվաբան և բիզնեսմեն Սևան Նիշանյանը միակն է, ով Թուրքիայում «Շինարարության մասին օրենքը» ու «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը»  խախտելու մեղադրանքով ազատազրկվել է փակ ռեժիմով բանտում:

Ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է անցնել հետևյալ հղումով:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ