06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Էս օրը Վազգենը միշտ տուն է եկել Աշտարակի ձորից` ձնծաղիկներ հավաքած». Առավոտ

2008-ի Մարտի 1-ի եւույթներում այն ժաձանակվա ՀԱԿ դաշինքի անդամները ոգեւորված գոռում էին՝ էս գարունը մենք ենք Ձեզ բերել, ժողովուրդ։  «Առավոտը» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հարցրեց՝ այդ գարունը կարո՞ղ եք նորից բերել ժողովրդին, ու այդ ոգեւորությունը նորից ժողովուրդը կապրի՞։ Նա պատասխանեց. «Վստահաբար, այո։ Գարունը միշտ գալիս է։ Գարնան այս օրը ինձ համար երկակի նշանակություն ունի։ էս օրը իմ եղբայրը՝ Վազգենը, միշտ տուն է եկել Աշտարակի Ձորից՝ ձնծաղիկներ հավաքած, որը նվիրել է իմ մորը, իր հարսներին, տան աղջիկներին։ էսօր ուրախության օր է եղել։ Մեր տան մեջ, որ եղբայրս չկա, տխուր է, բայց միեւնույն է՝ ծաղիկների կարիքը կա, ու այսօր տղաս է բերում։ Այնպես որ՝ միշտ կա երիտասարդություն, որը օրինակ է վերցնում, գարուն է տեսնամ, սիրահարվում է, ամուսնանում է, երեխաներ է ունենում… էս չի՛ կանգնելու։ Իհարկե, էս երկիրն էսպես չի մնալու»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ