03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուբեն Հակոբյանն ու Սուքիաս Ավետիսյանը ոստիկանություն են հրավիրվել

“Ռուբեն Հակոբյանը իրեն անշնորհք է պահել. մտել է ընտրատեղամաս, հանձնաժողովի նախագահին ահաբեկել է` ասելով “ես ձեր հերը կանիծեմ, ես ձեզ աշխատանքից կազատեմ”,-henaran.am-ին փոխանցեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` պարզաբանելով, թե ի՞նչու են իրեն և “ժառանգության” պատգամավոր Ռուբեն Հակոբյանին հրավիրել ոստիկանություն:

 Սուքիաս Ավետիսյանի խոսքով` Գյումրիի 34/36 տեղամասից իրեն զանգել է իրենց վստահված անձը, ասել, որ Հակոբյանն իրենց ահաբեկում է: “Ես եկա իրեն ասեցի, որ իրավունք չունես նման կերպ խոսես հանձնաժողովի անդամների հետ: Եթե խախտում կա, բողոք գրի, բայց դու պարտավոր ես ներողություն խնդրել ասածներիդ համար:

Ձեզ ոչ ոք իրավունք չի տվել հանձնաժողովի անդամների վրա հոխորտալու, ի՞նչ օրինախախտումների մասին է խոսքը, եկեք հասկանանք: Այս ասելուց հետո ես թողեցի դուրս եկա, որ ներսում չխանգարենք, այդ ժամանակ եկավ արդեն ոստիկանության ներկայացուցիչը, քանի որ հանձնաժողովի նախագահը զանգել ասել էր, որ եկել ահաբեկում են: Հիմա մեզ երկուսիս  հրավիրել են ոստիկանություն, որպեսզի պարզեն ինչ է եղել”:

Ռուբեն Հակոբյանը մեզ ասաց, որ այս պահին ոստիկանությունում է, ավելի ուշ պարզաբանում կտա :

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ