16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՀԿ-ականները Բակո Սահակյանի մոտ են եղել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին եւ նրանց հետ քննարկել համագործակցության հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասնեյակից հայտնում են, որ հանդիպմանբը մասնակցել են ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը, ՀՀ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ պատգամավոր Մնացական Մնացականյանը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է նման հանդիպումները՝ գոհունակությամբ նշելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հետ գործնական հանդիպումներն ու քննարկումները կրում են պարբերական բնույթ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ