Լեւոն Տեր-Պետրոսյանը 7 թեկնածուներին էլ կընտրեր …

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց նույն` 9/11 ընտրատեղամասում, որտեղ ավելի վաղ քվեարկել էր գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Առաջին նախագահը լրագրողների հետ կարճ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության: Հարցին, թե 7 թեկնածուներից ում օգտին կքվեարկեր, Տեր-Պետրոսյանն ասել է. “Մեծ սիրով կքվեարկեի բոլոր 7 թեկնածուների համար, բայց օրենքը թույլ չի տալիս: Բոլորն էլ մեկը մյուսից լավն են”,-ասել է առաջին նախագահը` հավելելով, որ միշտ էլ հույսեր է կապել ընտրությունների հետ:
Ինչպես կմեկնաբանի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների կքվեաթերթիկներն անվավեր դարձնելու մասին հայտարարությունը, Տեր-Պետրոսյանը պատասխանել է` ես կողմ եմ նրան, ինչ չի արգելվում օրենքով:
Նկատենք, որ մինչեւ վերջին պահը Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակը չհստակեցրեց` արդյոք գնալու է ընտրության առաջին նախագահը: