21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Օգտվել իշխանական կուսակցության տված հնարավորությունից. Շարմազանովը` Րաֆֆիին

”Ես մասնակցել եմ ընտրության, և իմ անձնագրում դրված կնիքը ոչ անձեռոցիկի, ոչ որևէ այլ բանի միջոցով չի մաքրվում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ անձնագրերում արված կնիքը հնարավոր է մաքրել խոնավ անձեռոցիկի միջոցով:

ԱԺ փոխնախագահը հորդորում է քաղաքացիներին անձամբ ստուգել սեփական անձնագրերը:

”Րաֆֆի Հովհաննիսյանին կխնդրեի նմանատիպ անհիմն հայտարարություն անելու փոխարեն օգտվել իշխանական կուսակցության կողմից իրեն ընձեռված հնարավորությունից` այն է` մեր շտաբը հայտարարել է, որ մենք երկու հանձնաժողովի անդամների միջև վստահված անձանց տեղը զիջել ենք Հրանտ Բագրատյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին”,-հավելեց Շարմազանովը:

Նրա խոսքով` նախագահի թեկնածուն պետք է օգտվեր իրենց շտաբի տված հնարավորությունից և այդ ժամանակ արդեն կրկնակի քվեարկության մասին խոսելը կբացառվեր:

”Եթե պարոն Հովհաննիսյանի անձնագրում նման բան է եղել, կանխելու համար նման անհիմն մեղադրանքները, մեր շտաբն առաջարկել էր, բարի լինեին ներկայանային իրենց ներկայացուցիչները, և Աստված չանի, եթե որևէ նման դեպք լինի, թող կանխեն”,-եզրափակեց ՀՀԿ խոսնակը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ