09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Առաջին տիկինը շփոթվեց /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ կատարեց իր քաղաքացիական պարտքը Կենտրոն վարչական շրջանի թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասում: Նախ քվեարկեց տիկին Ռիտա Սարգսյանը, որից հետո`Սերժ Սարգսյանը:

Առաջին տիկինը մի պահ շտապեց եւ ուզում էր քվեաթերթիկը առանց կնքելու գցել քվեատուփը, բայց տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը կանխեց նրան: 

Լրագրողների հետ կարճատեւ ճեպազրույցում նախագահի թեկնածուն ասաց, որ քվեարկել է ապահով Հայաստանի, ՀՀ քաղաքացիների անվտանգության համար: 

Հարցին, թե ինչպես է գնահատում ընտրական գործընթացը, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ  դա կերեւա ընտրությունների առաջին արդյունքներից հետո:

Դիտեք նաեւ տեսանյութը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ